Ուրբ, 28.08.2026, 09:14
Ողջույն Հյուր | RSS
Գլխավոր էջ | ԱՅՑԵՔԱՐՏԵՐ | Գրանցում | Մուտք
Կայքի մենյու
Մուտքի ձև
Որոնել
Օրացույց
«  Օգոստոս 2026  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Գրառումների պահոց
Մեր հարցումը
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 5
Կայքի գործընկերները
  • uCoz Community
  • uCoz Manual
  • Video Tutorials
  • Official Template Store
  • Best uCoz Websites
  • Վիճակագրություն

    Կայքում են 1
    Հյուրեր 1
    Օգտվողներ 0
    1 PLUS
    ԱՅՑԵՔԱՐՏԵՐ
     

     

    Այցեքարտերը լինում են մի քանի տեսակ.
    1. ֆիրմայի աշխատակցի ստանդարտ այցեքարտ
    2. ֆիրմայի աշխատակցի ներկայացուցչական այցեքարտ
    3. ընտանեկան այցեքարտ
    4. այլ տեսակի այցեքարտեր

    Ժամանակակից այցեքարտերի նշանակությունը 1.գործընկերներին ներկայանալն է, 2. ֆիրմայի եւ նրա գործունեության մասին տեղեկություններ հաղորդելը, 3. գործընկերների միջեւ գործնական շփումներ իրականացնելը (օրինակ` նվերներ, ծաղիկներ  եւն ուղարկելիս):


    Այցեքարտը պետք է լինի բարձրորակ ստվարաթղթից, մոտավորապես 5X8 չափսերի:
    Ռուսաստանում ընդունված է այցեքարտի մի երեսին գրել ռուսերեն տեքստը, մյուս երեսին` անգլերեն, կամ  այն երկրի լեզվով, որտեղ գործարարը գտնվում է:


    Սովորական այցեքարտի վրա նշվում է աշխատակցի անուն-ազգանունը, պաշտոնը, աշխատանքային հեռախոսահամարը, ֆիրմայի անունը, փոստային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարը, ֆաքսը եւն: Որոշ պաշտոնների դեպքերում, օրինակ` ապահովագրական գործակալի, փաստաբանի եւն, նշվում է նաեւ նրա տնային հեռախոսահամարը:
    Այսպիսով, այցեքարտը պատկերացում է տալիս ֆիրմայի մասին. եթե այն գտնվում է կենտրոնում, դա խոսում է ֆիրմայի բարգավաճ վիճակի մասին, մի քանի ներքին հեռախոսահամարները նույնպես անուղղակիորեն ցույց են տալիս ֆիրմայի մասշտաբները:

     

     

    Վերջին ժամանակներս այցեքարտերի տեսքը բավականին փոխվել է: Որոշ ֆիրմաներ իրենց աշխատակիցների համար պատվիրում են լուսանկարով այցեքարտեր` մանրամասն տեղեկություններով:
    Ֆիրմայի այցեքարտի վրա նշվում է ֆիրմայի լրիվ անվանումը, նրա լոգոտիպը, փոստային եւ ինտերնետային հասցեն, քարտուղարության հեռախոսահամարները, երբեմն նաեւ` հասարակայնության հետ կապերի եւ գովազդի բաժինների հեռախոսահամարները, նաև ֆիրմայի գործունեության ոլորտները: Այսպիսի այցեքարտերի նպատակը հիմնականում ֆիրման գովազդելն է:


    Ընտանեկան այցեքարտի վրա նշվում է ընտանիքի գլխավորի անուն-ազգանունը` առանց նրա աշխատավայրը կամ պաշտոնը նշելու, նրա կնոջ անուն-ազգանունը, երեխաների անունները, տնային հասցեն եւ հեռախոսահամարը: Ընտանեկան այցեքարտը երբեմն կարող է օգտագործվել նաեւ գործարար կյանքում. օրինակ, երբ իրար հետ ծանոթանում են ընտանիքի գլխավորները:
    Գործնական ծանոթության ժամանակ այցեքարտերը փոխանակելը պարտադիր է: Եթե հանդիպման մասնակիցներից որեւէ մեկին այցեքարտ չի տրվել, դա կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք:


    Այցեքարտը պետք է դիմացինին տալ այնպիսի դիրքով, որ միանգամից հնարավոր լինի  տեքստը կարդալ: Ընդ որում` այցեքարտի տերը բարձրաձայն արտասանում է իր անուն-ազգանունը: Այցեքարտը վերցնողը պետք է այն կարդա, շնորհակալություն հայտնի եւ դնի թղթապանակի, պայուսակի մեջ կամ  պիջակի դրսի գրպանը:


    Առաջինն իր այցեքարտը ներկայացնում է ավելի ցածր պաշտոն ունեցողը, եթե պաշտոնները հավասար են, ապա տարիքով փոքրը: Եթե գործնական հանդիպումն անց է կացվում արտասահմանում, առաջինն իրենց այցեքարտերը ներկայացնում են ընդունող կողմի ներկայացուցիչները:
    Չի կարելի ուրիշի այցեքարտն օգտագործել վրան նշումներ անելու համար, դա կարող է իբրեւ անհարգալից վերաբերմունք ընկալվել:


    Տեղին է այցեքարտը թողնել քարտուղարին, եթե ծանոթ չեք այն մարդու հետ, ում այցելում եք:
    Նշենք նաեւ, որ այցեքարտը պետք է լինի ճերմակ կամ շատ բաց գույնի թղթից, սեւ գույնն ընդունված չէ:
     
     
     
    Copyright www.1plus.do.am © 2026