
Լոգոտիպ (տարբերանշան) հունական logos բառից է – բառ և տիպ – արտատիպ, ձև, նմուշ – նշան (սինվոլ), բաղկացած է տքստից և/կամ նկարից, որը հանդիսանում է ընկերության, ձեռնարկության տարբերանշանը:
Առօրյա կյանքում մենք հաճախ ենք հանդիպում հազարավոր լոգոտիպերի: Դրանք հանդիպում են բոլոր արտադրանքներ վրա. լինի դա մեքենա, սնունդ, թե դեղորայք, որի օգնությամբ նրանք տարբերվում են նմանատիպ այլ արտադրանքներից:
Ցանկալի է, որպեսզի լոգոտիպը լինի պարզ և հեշտ հիշվող: Ցանկալի է ուսումնասիրել առկա լոգոտիպերը և ընտրել տվյալ պատվիրատուին հարիր և նախընտրելի լոգոն:
Բոլոր լոգոտիպերը, անկախ ուղվածությունից, կարելի է բաժանել 3 խմբի`
- Տեքստային
- Նշանային
- Համակցված Տեքստային + նշանային
Այսպիսի լոգոտիպերը սովորաբար լինում են պարզ և որպես կանոն` ոչ աշխատատար: Այդպիսի լոգոտիպ ստանալու համար անհրաժեշտ է մշակել բոլոր մանրուքները , գույները և այլն:

Դեկորատիվ Լոգոտիպեր
Այսպիսի լոգոտիպեր կարելի ստեղծել ձեռագիր, դեկորատիվ, հատուկ, գովազդային և այլ տեսակի տառատեսակներով, և չի կարելի դրանք դասել վերը նշված խմբին:
Իբրև կանոն` այսպիսի լոգոտիպերն ունեն իրենց հատուկ տառատեսակը, որը օգտագործվում է միայն իրենց լոգոտիպում:

Նշանային լոգոտիպ
Այսպիսի լոգոները ստեղծվում են օրիգինալ նշանի եղանակով: Հիմնականում այսպիսի լոգոները ներկված են լինում ինչ-որ գույնով և հիմնականում ընտրվում են յուրահատուկ տառատեսակների միջոցով: Տարբերությունը տեքստային լոգոների հետ նրանում է, որ նրանցում հաճախ օգտագործվում են գրաֆիկական էլեմենտներ:


Այսպիսի լոգոտիպերի առավելությունն այն է, որ տվյալ լոգոյի գրաֆիկական մասը կարելի է օգտագործել որպես դրոշմ արտադրանքի վրա:



